Էդ ռեժա՞ն ա…. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին:

Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:

«Ըհը, հասանք Քյավառի փախլավային… դե մի հատ փախլավա տվեք»,- ասել է  ՀՀ վարչապետը՝ մոտենալով էքսպոյի տաղավարներից մեկին, որտեղ քաղցրավենիք էր մատուցված: «Հենց սենց ձեռով ուտե՞մ»,- հարցրել է Փաշինյանը: «22 շերտ ա, համով ա, դուխով կերեք»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

???????????????