Կիրովականը` Ռեյսխթագի պատին. անհայտ լուսանկարի առեղծվածային պատմությունը

Կիրովական քաղաքի անունը կարելի է գտել այն հայտնի լուսանկարի վրա, որտեղ հաղթանակած զինվորները գրառումներ են արել Ռեյխսթագի պատին 1945թ–ին։ Ամենայն հավանականությամբ, լուսանկարն արվել է 1945թ.–ի մայիսի 2–ին` Գերմանիայի կապիտուլյացիայից մի քանի օր առաջ։

Լուսանկարը տարածված է համացանցում, որոշ աղբյուրներ հղում են անում ԽՍՀՄ Կինոֆոտոփաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի ֆոնդերին։

Լուսանկարում երևում է, թե ինչպես «Կիրովական» գրությունից մի քիչ ներքև Ժիրայր Լորյանը պատի վրա ուրիշ ազգանուն է գրում։ Անանուն աղբյուրը «Նաշ պոլկ» կայքին հայտնել է, թե ինչու է զինվորը պատին ուրիշի ազգանուն գրում։

«Լորյանը պատերազմի մասին չի սիրում խոսել։ Բայց մի պատմություն պատմել է։ 70–ականների սկզբին լույս է տեսել Ժուկովի «Հիշողություն» գիրքը։ Այդ գրքում մի լուսանկար կա, որտեղ հաղթողներն իրենց ստորագրություններն են թողնում Ռեյխսթագի պատին։ Այնտեղ կա նաև Լորյան–Կիրովական գրությունը», – գրում է անհայտ հեղինակը։

Նրա խոսքով` այդ ժամանակ տեղի թերթում լուսանկարը տպել են և խնդրել ինֆորմացիա ունեցողներին արձագանքել։ Գրելու պահին Լորյանը զգացել է, որ իրեն լուսանկարում են, բայց հետո լուսանկարը չի տեսել։

Ինչու ԽՍՀՄ ղեկավարությունը Բաքվի հետ ձեռք ձեռքի տված քաշեց «Օղակը»

«Նա երկար ժամանակ չէր արձագանքում և չէր գալիս խմբագրություն` ասելով, որ իրեն չեն հավատա, քանի որ ազգանունն ամբողջությամբ չի երևում, իսկ լուսանկարվելու պահին ինքը գրում էր իր ընկերոջ` Կոգանի ազգանունը, որը չի կարողացել բարձրանալ պատի վրա, քանի որ վիրավոր է եղել։ Այդ ժամանակ նրա ընկերները գնացել են խմբագրություն և պատմել, որ նա ողջ–առողջ է և ամաչում է խոստովանել։ Ապա սկսվել են նվաստացուցիչ ընթացակարգերը` համեմատել են հասակը, կոշիկի չափը, ձեռագիրը և մեկ տարի տևած փորձաքննություններից հետո խոստովանել, որ լուսանկարում նա է», – ասվում է հաղորդագրությունում։

Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը

2015թ.–ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում ներկայացվել է Խաչիկ Ղարաբեկյանի «Ժիրայր Լորյանի դիմանկարը» նկարը։ Լորյանն արդեն պատկառելի տարիքում նկարված է Ռեյխսթագի պատի ֆոնին` «Կիրովական» գրությամբ։

Հայրենական մեծ պատերազմում հայերի ավանդի մասին կարելի է մանրամասն իմանալ այս ինֆոգրաֆիկայից։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

armeniasputnik.am