«Քրթա չոլ» կոչվող տեղամասում ապօրինի ցանել և աճեցրել են թվով 16 հատ շրջանառությունն արգելված կանեփանման բուսի սածիլներ

Ս.թ. մայիսի 4-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 2001թ.ծնված Հ. Պ-ն և 1996թ.ծնված Ա. Հ-ն «Քրթա չոլ» կոչվող տեղամասում ապօրինի ցանել և աճեցրել են թվով 16 հատ շրջանառությունն արգելված կանեփանման բուսի սածիլներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանություն