Անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլը

Մայիսի 2-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ապրիլի 30-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության երրորդ փուլը:

Ներգրավված ստորաբաժանումներն իրականացրել են հակառակորդի գրոհի դիմագրավման և հետմղման, դասակային հենակետերում մարտի վարման և հակագրոհի կազմակերպման վարժանքներ: