ԹՈՂ ՊԱՐԶԵՆ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԻՐԵՆ

«Արգիշտի Քյարամյանը բավականին պորֆեսիոնալ է, իր գործի վարպետն է, և ՊՎԾ-ում իր առաջին օրվանից մեծ օգուտներ է տվել»,- խոսելով ՊՎԾ պետի նոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի մասին՝ ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ սանասարյանը, որը այսօր նույնպես եկել էր մասնակցելու քաղաքացու օրվա միջոցառումներին։

Խոսելով վերջինիս դրամական միջոցների մասին՝ Սանասարյանը նշեց․ «Կարող եմ ասել, որ առաջին օրը մի փոքր լավ չբացատրեց կամ չուզեցավ բացատրել՝ հաշվի առնելով, որ ինքը դա ձեռք է բերել մինչև պետական որևէ պաշտոն տանելը, այսինքն՝ թող հիմա հետաքննություն անեն, մարմիններ կան՝ էթիկայի հանձնաժողով, թող պարզեն, թե որտեղից է այդ գումարները իրեն․․․»։