Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։
Ինչպես նշված է որոշման նախագծում՝ այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։
Աղբյուրը՝ armtimes.com