Դուք հանկարծ տեմպը չթուլացնեք, ինչքան կարող եք՝ խոսեք. Բաբկեն Թունյանը՝ Միքայել Մելքումյանի խոսքերի մասին

Պապս ասում էր՝ մարդու լեզուն առյուծ ա, բայց որ կապերը շատ բաց թողեց, առաջինը իրեն կուտի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Միքայել Մելքումյանի ելույթի որոշ հատվածների: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նոր լսում եմ՝ Միքայել Մելքումյանն ասում է՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ որոշում է ընդունել (ցեմենտի պետտուրքի հարցով): Հակապետական… Մեզ է ասում… Միքայել Մելքումյանն է ասում…
Չէ, դուք հանկարծ տեմպը չթուլացնեք, ինչքան կարող եք՝ խոսեք։ Ես հլը որ ուշադիր ու հաճույքով լսում եմ բոլորիդ»։

 

Աղբյուրը՝   armtimes.com