Դատարանը մերժեց անձեռնմխելիութան հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը

Անձեռնմխելիութան հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը դատարանը մերժեց:

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց մերժման մասին որոշումը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոք էր ներկայացրել դատարան՝ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: