ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությանը կնվիրաբերվի 13650000,00 դրամ արժողությամբ գույք

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ ապրիլի 11-ի նիստում, որոշեց որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 13650000,00 ՀՀ դրամ արժողությամբ ձեռք բերված տրանսպորտային միջոցը՝ բնապահպանության նախարարությանն ամրացնելու պայմանով:

Որոշման նախագծում նշված է, որ նախագծի ընդունումը կնպաստի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում` Ծրագրի Չափողականություն, հաշվետվողականություն եւ հավաստագրում բաղադրիչի պատշաճ իրականացման նպատակով կազմակերվող աշխատանքների իրականացմանը:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: