ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար ՀՀ-ն պարտավորվել է 8 գործով վճարել 81 100 եվրո

Վաղը կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում կներկայացվեն արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագծեր` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

Այսպիսով` նախագծերից մեկով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 1837/10 գանգատ) 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 22-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 22-ն է:

Մեկ այլ նախագծով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 65124/09 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4413/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5 200 (հինգ հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն:

Նախատեսվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 6818/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 17 200 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

Եվս մեկ գործով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 54769/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 400 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4178/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14 000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 5444/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 8 600 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4168/10 գանգատ) 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 800 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 14-ն է:

Այսպիսով` ընդհանուր առմամբ վաղվա նախագծերով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 81 100 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ: