ՊԵԿ-ում պարգևավճարը կրճատեք ու տարածքը մաքրեք, իսկ ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի այս պայմաններում, բոլորը հեռացվեն աշխատանքից. վարչապետը՝ Նորագավիթի մաքսատանը (տեսանյութ)

09։30

Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարները կրճատեք և այստեղ պատշաճ մաքրություն կատարեք: Այս մասին Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ ՊԵԿ նախագահին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տարածքի վիճակը որակեց խայտառակություն:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մտավ մաքսատան աշխատասենյակներից մեկը և դուրս գալուց հետո հարցրեց, թե քանի մարդ է աշխատում այդ սենյակում:

«Երկո՞ւ-երե՞ք: Ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի պայմաններում ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից»,-ասաց Փաշինյանը:

«Ո՞նց կարող է մարդը դրոշը իրենից ցածր դնել, ամեն օր գնաս աշխատանքի, և դրոշը այնտեղ կեղտոտ գցած լինի՞, դա ընկալման հարց է, ո՞նց կարող է նման մարդը Հայաստանի Հանրապետությունում ուսադիրներ կրել։ Մի մարդ չմնա այդ սենյակում, անուն–ազգանունով կտաք»- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մաքսատանը նրա շրջայցը շարունակվում է:

09։10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսատուն: ՀՀ վարչապետը տեղում ծանոթանում է մաքսատան հնարավորություններին:

Նորագավիթի մաքսակետում են նաև ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը և այլ պաշտոնյաներ:

Վարչապետի այցին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։