Մեկնարկել է ԵԿՄ համագումարը. ընտրվելու է միության նախագահ

Մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է վարչության կազմը և ԵԿՄ նախագահ: Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը:

ԵԿՄ համագումարին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և մի շարք այլ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի էր ունեցել ԵԿՄ վարչության փակ նիստը, և որոշվել էր ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Tert.am-ի թղթակիցը նաև հայտնում է, որ համագումարին մասնակցում են ժամանակին ԵԿՄ-ից հեռացած բազմաթիվ ազատամարտիկներ: