Ապրիլի 6-ին Երևանում սպանության դեպք է գրանցվել: Tert.am-ի՝ գրանցված դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ այսօր ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանություն»,-ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի բնակիչը չի արձագանքել դռան զանգերին, ինչից հետո դիմել են փրկարարների օգնությանը:
Տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։