Ոստիկանապետի հրամանով Մարտունու և Նոր Հաճնի բաժինների պետերն ազատվել են աշխատանքից. Shamshyan.com

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է որպես գեներալի որդի: Նրա հայրը ՀՀ պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է:

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: