Շիրակի մարզում 17-ամյա պարուհին հաղորդում է տվել, որ հղիացել է` պարային զուգընկերոջ հետ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու արդյունքում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Աղբյուրի փոխանցմամբ` 17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը հղիացել է։ Ալլա Չ.-ն ոստիկաններին հայտնել է, որ նախկինում չի դիմել նրանց, քանի որ Էդգար Ս.-ն խոստացել էր, որ իր հետ ամուսնանալու է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդգար Ս.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։