2018 թ. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եկամուտը կազմել է շուրջ 7 մլն դրամ. հայտարարագիր

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը 2019 թ. մարտի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ոստիկանապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Վ. Օսիպյանը հարկային տարվա սկզբում փոխառության է հանձնել 16,500 ԱՄՆ դոլար, որից վերադարձվել է 177 ԱՄՆ դոլարը, այսպիսով հարկային տարվա ավարտին փոխառության չափը կազմել է 16,323 ԱՄՆ դոլար:

Ոստիկանապետի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,450,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 9,475,600 ՀՀ դրամ:

Վալերիյ Օսիպյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումներից:

2018 թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ` ոստիկանապետը ստացել է 6,570,963 ՀՀ  դրամ, ինչպես նաև 326,088 ՀՀ դրամ՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում:

Այսպիով՝ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի տարեկան եկամուտը կազմել է 6,897,051 ՀՀ դրամ:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/03/Osipyan/2963859