Նոր ազատումներ ու նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կամո Շառոյանը, իսկ նախկին պետ Սամսոն Մաթեւոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ աշխատանքից ազատվել են նաեւ Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանը, ինչպես նաեւ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը։ Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Արման Աղասարյանը։