Հայերի կյանքի պատմությունը, որոնք փրկություն էին գտել քրիստոնեական Եթովպիայում

Վերջերս եթովպիական պետական The Ethiopean Herald թերթը հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նախատեսվում է վերականգնել «Սեբա Դերեժա» պատմական աստիճանները, որոնք կառուցել են հայ ճարտարապետները։ Եվ չնայած որ այդ հայերի անունը չի հիշատակվում, թերթը հատուկ կեպով շեշտել է, որ վերականգնողական աշխատանքների շրջանակում կարվի ամենը, որպեսզի առավելագույնս պահպանվի աստիճանների սկզբնական տեսքը.

«Այս ինժեներական կառույցը գտնվում է քաղաքի կենտրոնում և ամբողջությամբ կառուցվել է հայ վարպետների կողմից Մենելիկ Երկրորդ կայսեր օրոք, որը կառավարել XIX-XX դարերում»։

Մենելիկ Երկրորդը մեծ դերակատարություն է ունեցել պետության պատմության մեջ, որը երկար ժամանակ կոչվել է Աբիսինիա։ Հենց նա է տարածքում հիմնել նոր մայրաքաղաքը՝ Ադիս Աբեբան, որը թարգմանաբար նշանակում է «նոր ծաղիկ»։ Քաղաքն ի սկզբանե կոչվում էր Ֆինֆին, որը նշանակում է «տաք աղբյուրներ»։ Այդ աղյուրներն իսկապես ոչ միայն տաք են, այլև հանքային են և բուժիչ հատկություններ ունեն։

Ադիս Աբեբան հաճախ անվանում են «Աֆրիկայի մայրաքաղաք» կամ «Աֆրիկայի Փարիզ», քանի որ այն պատմական, քաղաքական ու դիվանագիտական մեծ նշանակություն ունի ողջ մայրցամաքի համար։

Այստեղ խաղաղ համակեցության մեջ են գտնվում տարբեր կրոնական հավատալիքներ ունեցող բնակիչներ՝ քիստոնյաներ, մահմեդականներ, հուդայականներ և այլք։ Հաշտ են ապրում նաև տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։

ՊԻնչ վերաբերում է հայերին, ապա հարկ է նշել, որ Մենելիկ Երկրորդի կառավարման օրոք հայկական համայնքի անդամների թիվը երկրում հասավ երկու հազարի, ինչին մեծապես նպաստեցին Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները։

Ինչպես ասում են տեղաբնիկները, այսօր միայն հայկական գերեզմանոց այցելելն ամբողջական պատկերացում է տալիս այն ազգի ողբերգության մասին, որի ներկայացուցիչները Սև մայրցամաք էին հասել սկզբում Կոստանդնուպոլսից, Այնթափից, Արաբկիրից, Խարբերդից, ապա նաև Ադանայից, Վանից ու վերջապես Մարաշից, Սպարտայից ու Իզմիրից։

Մեր հայրենակիցներից շատերը, փրկվելով թուրքի յաթաղանից, ապաստան ու փրկություն են գտել քրիստոնեական Եթովպիայում, որը նրանց սիրալիր է ընդունել։

Հայերը Եվրոպայում բնակվել են դեռևս 7-րդ դարից և մշտապես հարգանքի են արժանացել որպես ուսուցիչներ, լուսավորիչներ, քրիստոնյա առաքյալներ, մարզպետներ, համայնքային ծառայողներ, ոստիկանության ու գաղտնի ծառայությունների անդամներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, զորահրամանատարներ, ոսկերիչներ, առևտրականներ ու լուսանկարիչներ։

Հայերն անգամ այստեղ են բնակվել ու գործել տոհմերով, որի շրջանակներում հորից որդի փոխանցել են իրենց վարպետության գաղտնիքները։ Օրինակ՝ պալատական լուսանկարչի պաշտոնական տիտղոսը տրվել է Բոյաջյանների ընտանիքին, որի անդամները մի քանի սերունդ շարունակ իրավունք են ունեցել լուսանկարելու թագավորական ընտանիքներին։

Իսկ Տիգրան Էբեյանն ու Բաղդասարյանների ընտանիքը եղել են լավագույն ոսկերիչները, որոնք արքայական ընտանիքներին յուրօրինակ ոսկե, արծաթե զարդեր ու թանկարժեք իրեր են ընծայել։ Անգամ այսօր այդ զարդերից մի քանիսը բացառիկ են համարվում և շատ բարձր են գնահատվում միջազգային աճուրդների ժամանակ։

Ի դեպ, պակաս արժեքավոր չեն համարվում նաև Սկունդերի (Ալեքսանդր) Պողոսյանի աշխատանքները։ Վերջինս դեռ երիտասարդ տարիքում Աֆրիկայի ամենահայտնի նկարիչն էր համարվում։ Ապրելով ԱՄՆ-ում և ծնված լինելով Եթովպիայում՝ նա առաջին նկարիչն էր, ում նկարները զարդարել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի սրահները։

Հին եթովպացիները պատմում են նաև հիմնի մասին, որը գրել է մաեստրո Գևորգ Նալբանդյանը։ Առաջին անգամ այդ հիմնը հնչել է 1930 թ. «Արբա Լիջոհ» երաժշտական անսամբլի կողմից, որը թարգմանաբար նշանակում է «40 երեխաներ»։ Խումբն իսկապես կազմված էր 40 հայ որբերից, որոնք հրաշքով փրկվել էին թուրքերից ու ապաստան էին գտել եթովպական կայսեր պալատում։ Սակայն 1992 թ. պետությունը նոր օրհներգ ձեռք բերեց։

Այսօր դժվար է թվել բոլոր հայտնի հայերին ու լիակատար կերպով խոսել նրանց գործունեության մասին աբիսինյան հողերում։ Նրանցից հատկապես առանձնանում էր փորձառու վաճառական Սարգիս Թերզյանը, որը մեծ դեր է ունեցել իտալական ստրկացման դեմ XIX դարի պայքարում։ 1890 թ. Հովսեփ Բեհեսնիլյանի հետ միասին նա ֆրանսիացիներից կարողացել է մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերել։ Ընկերոջ հետ նա այդ ամենը նավերով ու քարավաններով հասցրել է Եթովպիա։ 1895 թ. դեկտեմբերի 7-ին եթովպական զորքերը հաղթեցին թշնամուն՝ շնորհիվ հայազգի հերոսների կողմից ձեռք բերված զինամթերքի։ Նրանց պատվին զինվորները երգ գրեցին, սակայն հերոսները համեստաբար ստվերի տակ անցան, և յուրաքանչյուրը շարունակեց իր գործով զբաղվել։

Սարգիսն ալյուրի արտադրությամբ էր զբաղվում, որը նրան մեծ եկամուտ էր բերում։ Իսկ ավելի ուշ, չնայած քաղաքային բարդ ռելիեֆին, որոշել է եթովպական մայրաքաղաքում երկաթուղային տնտեսությունը զարգացնել։ Նա անգամ այս երկիր է բերել առաջին շոգեքարշը, որը տեղի բնակիչները հենց նրա պատվին էլ կոչեցին՝ «Սարգիս բաբուր» կամ «Սարգսի շոգեքարշ»։

Իսկ ինչ վերաբերում է Հովսեփ Բեհեսնիլյանին, նրա զարմիկ Հակոբ Բեհշնիլյանը որոշ ժամանակ անց ընտանեկան բիզնես հիմնեց։ Դա երկրում ամենախոշոր կոնգլոմերատն էր՝ HAGBES-ը, որը ձեռնարկությունների լայն արդյունաբերական պրոֆիլ էր։ Անգամ նախորդ դարի 70-ական թվականների հեղափոխական իրադարձություններից հետո ընկերությունը շարունակում է գործել, չնայած որ ենթարկվել է որոշակի սահմանափակումների։

1974 թ. հեղափոխությունից հետո, երբ գահընկեց արվեց վերջին կայսրը, հայկական համայնքը քանդվեց։ Ընկերությունները, ռեստորանները, գործակալությունները նացիոնալիզացվեցին։ Երիտասարդ հայերը, որոնք լքել էին Եթովպիան լավ կրթություն ստանալու համար, այլևս չվերադարձան։ Շատերն ընտանիքներով լքեցին երկիրը։

Այսօր Եթովպիայում ընդամենը մի քանի հայ ընտանիքներ են մնացել, իսկ մյուսները սփռվել են ողջ աշխարհում՝ առավել լավ կյանք փնտրելու։