«Իրավունք». Հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայ­րերի իրական տերերը

«Հայաստանի կառավարու­թյունը ցանկանում է փոփո­խություն կատարել «Ընդերքի արդյունահանման մասին» օրենքում և պարտավորեց­նել, որ բացահայտվեն հանքերի իրական սեփականա­տերերը:

Նման նախաձեռնու­թյունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Արդյունահա­նող ճյուղերում թափանցիկու­թյան նախաձեռնության անդամության թեկնածու: Նա­խաձեռնությանը անդամակ­ցում է 51 երկիր, իսկ նախաձեռնության նպատակներից մեկը հանքարդյունաբերու­թյան ոլորտում թափանցիկու­թյան ապահովումն է: Այս փո­փոխության ընդունումը իսկա­պես հեղափոխական կլինի, քանի որ հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայ­րերի իրական տերերը»,-գրում է թերթը: