Տոնոյանի հայտարարությունից հետո Ալիևը հրամայել է ամրապնդել առաջնագծի պաշտպանությունը

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հայկական բանակը պատրաստ է ռազմական գործողությունների սկսման դեպքում առաջինը հարվածել թշնամուն ու թույլ չտալ, որպեսզի ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ իրականացնի առաջնագծում: Ըստ Տոնոյանի հայկական կողմը ոչ միայն ամրացնելու է պաշտպանական հատվածը, այլ նաև աշխատելու է հարձակման գործողությունների վրա:

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է ԶՈւ ղեկավարությանը, որպեսզի Հայաստանի հետ սահմանակից դիրքերում ամրապնդել պաշտպանության պայմանները: Առաջնագծում աշխատանքներ են տարվում, որպեսզի ադրբեջանական բանակը կարողանա պաշտպանվել հնարավոր հարձակումից: Մարտական դիրքերը և ռազմական օբյեկտենրի մի մասը վերանորոգվում են: Տեղադրվում է վերահսկողության համակարգեր: Մեքենաների համար նոր ճանապարհներ են բացվում, հները վերանորոգվում են:

Հենց միայն սրանց իրար խառնվելու խաթր կարա Տոնոյանը շաբաթը երկու անգամ նման հայտարարություն կատարի, որ թշնամու զինված ուժերի ղեկավարությունը օր ու գիշեր անհանգիստ լինի ու ժամանակ չունենա դիվերսիաներ իրականացնելու:

Աղբյուրը` https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/2040931875955538