Հույս ունեմ, որ մեզ կբացատրեն, թե 10 հազար աշխատող կրճատելու արդյունքում ինչպե՞ս եւ ի՞նչ է շահելու հայոց պետականությունը

Երեկ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը, շատ մեղմ ասած, մտահոգիչ է։ Ըստ փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարի միջեւ գրության փոխանակման` եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ 10 հազար քաղաքացի, այսինքն` օպտիմալացման արդյունքում զրկվում են աշխատանքից եւ դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը։

Ես հույս ունեմ, որ վաղը` կառավարության հետ հարց եւ պատասխանի ժամանակ, մեզ կբացատրեն, թե 10 հազար աշխատող կրճատելու արդյունքում ինչպե՞ս եւ ի՞նչ է շահելու հայոց պետականությունը։