Նախորդ տարվա հունվարի համեմատ Երևանում բնակարանների գներն աճել են 9%-ով. Կադաստրի կոմիտե

2019 թվականի հունվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները 2018 թվականի հունվար ամսվա համեմատ աճել են 0.7 %-ով: Այս մասին հայտնում են Կադաստրի պետական կոմիտեից:

Երևանում 2019 թվականի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ՝ 9.0 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների քառ. 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:

Աղբյուրը՝ tert.am