Վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար: Այս մասին ասված է ԱԺ մամուլի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանի Facebook-յան գրառման մեջ:
Նա տեղեկանք է ներկայացել տնտեսումների մասին: «ՀՀ ԱԺ աշխատակազմի 2018 թվականի գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվեց: Վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար»,- ասված է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ Բաբայանը տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: