ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը խոսել է զինծառայողների պահանջների մասին։
Դավթյանը վստահեցնում է, որ այն, ինչ ՊՆ-ն տալիս է զինծառայողներին, բավարար է նրանց կենցաղն ապահովելու համար։
«Իսկ եթե մայրը գտնում է, որ լրացուցիչ նյութական միջոցներ ու իրեր է ուղարկում, դա այլ խնդիր է: Տարբեր շերտավորման և տարբեր բնավորության տեր մարդիկ են զորակոչվում բանակ, որոնք ունեն տարբեր պահանջներ ու մոտեցումներ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ ծնողները միշտ ուշադրության կենտրոնում պահեն իրենց՝ պահանջելով ծնողներից այս կամ այն առարկան՝ անկախ նրանից, դա իրենց պետք է, թե ոչ»,– ասաց նա:
Դավթյանը վստահեցրեց, որ եթե համազգեստի, կոշիկի, ներքնաշորի հետ կապված խնդիր կա, պատրաստ են քննարկել:
«Ընդհանրապես կարծում ենք՝ ճիշտ չէ արգելել, որ մայրը կամ ծնողը ինչ-որ բան ուղարկի»,– նշեց նա։
Նա ընդգծեց, որ զինվորները ստանում են գումար, որով գնում են իրենց անհրաժեշտ հիգիենայի պարագաներ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am