«Հյուսիս – Հարավ» մայրուղու շինարարության աշխատակիցները փակել են Երևան – Թալին ճանապարհն ու աշխատավարձ են պահանջում, որը նրանց օգոստոսից չեն վճարել։ Այդ ներդրումային ծրագրի անվերջ պատմության վրա արդեն մեծ գումար են ծախսել, ու ծախսերը դեռ անծայրածիր են թվում։
Հինգշաբթի վաղ առավոտյան «Հյուսիս – Հարավ» ներդրումային ծրագրի աշխատակիցները փակել են Երևան – Թալին ճանապարհը։ Նրանք պահանջում են կապալառուից` Corsan Corviam Construccion S.A. ընկերությունից իրենց աշխատավարձը։ Աշխատակիցները պնդում են, որ նրանց օգոստոսից գումար չեն վճարել։
ՀՀ Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այդ կապակցությամբ նշել է, որ թեև կառավարությունն այդ խնդրի հետ կապ չունի, այնուամենայնիվ կփորձի օգնել։ Արշակյանի խոսքով` կոնֆլիկտային իրավիճակի առաջացումը պայմանավորված է կապալառուի ու ենթակապալառուների ներքին հարաբերություններով։
Ընդհանուր առմամբ` «Հյուսիս – Հարավ» բազմաչարչար շինարարությունը կարծես շուտ չի ավարտվի։ Նախագծի իրականացման համար Հայաստանը վարկային պայմանագիր է կնքել Ասիական զարգացման բանկի հետ դեռ 2019 թվականի սեպտեմբերին։ Ըստ համաձայնագրի` ավտոմայրուղու շինարարությունը պետք է ավարտված լիներ 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսվեցին պայմանագիրը կնքելուց միայն երեք տարի անց։
Ու հենց միանգամից խնդիրներ սկսվեցին։ Դեռ 2013–ին Հայաստանի վերահսկիչ պալատը մայրուղու շինարարության ստուգման ընթացքում մի շարք խախտումներ էր հայտնաբերել, պալատը խորհրդարանում զեկույց էր ներկայացրել։ Հետազոտությունները ցույց էին տվել, որ բետոնի շերտի անհրաժեշտ հաստությունն ու որակը չի ապահովվում, շինարարությունը իրականացվում է տեխնիկական խախտումներով, խնդիրներ կան ջրահեռացման հետ ու կամուրջներից մեկը բավականաչափ ամրացված չէ։
Գերատեսչությունը հանգել էր եզրակացության, որ Safege բելգիական ընկերությունը անհրաժեշտ մակարդակով (պայմանագրով նախատեսված) տեխնիկական հսկողություն չի իրականացրել։ Այն ժամանակ պաշտոնից ազատվել էր ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը, իսկ ճանապարհի կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։
Հինգ տարի անց շինարարության անբավարար որակի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, նույնպես Ազգային ժողովում, վերջերս 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։ Փաշինյանը նշել է, որ արդեն կառուցված հատվածները մի շարք տեղերում չեն համապատասխանում որակի ստանդարտներին, հատկապես` ինչ վերաբերում է ցեմենտի ու բետոնի որակին։ Փաշինայնը մատնանշել էր, որ մի շարք փորձաքննություններ են անցկացվում, որոնք ցույց կտան, թե ինչպես շինարարությունը կշարունակվի։
Դեռ ամռանը հայտարարվել էր, որ պետությունը դժվարություններ կունենա ավտոմայրուղու շինարարության ֆինանսավորման հետ կապված։ Այն պահին գումար չէին գտնում ճանապարհի ամենաերկար` 304 կիլոմետր հատվածի համար։ Այդ հատվածն ընդգրկում է ճանապարհը Արտաշատից Քաջարան։ Ընդհանուր առմամբ շինարարության վրա ծախսվել է մոտ 230 միլիոն դոլար։ Միաժամանակ`ի սկզբանե նախատեսված էր, որ ճանապարհի շինարարությունը մոտ մեկ միլիարդ դոլար է արժենալու։
Այսօր հասկանալի է դառնում, որ այդ գումարը գերազանցվելու է, ու զգալիորեն է գերազանցվելու։ Մի շարք մասնագետներ ենթադրում են, որ գումարը կարող է եռապատկվել։ Ամեն դեպքում միջինում հենց այդպես է ստացվում։
Մեկ տարի առաջ Ասիական զարգացման բանկի հայկական ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը հայտնել էր, որ «Հյուսիս – Հարավ» ճանապարհի Աշտարակ – Լանջիկ հատվածի շինարարությունը կարժենա 1,2 միլիոնի փոխարեն 3,5 միլիոն դոլար։ Ռոզենտալն այն ժամանակ կասկած էր հայտնել, որ այդ նախագիծն ավարտին կհասցվի։
Նոր կառավարությունը վստահ է, որ նախագիծն իրականացվելու է, ճիշտ է, շատ ավելի մեծ գումարով։ Եթե ընդունենք, որ Ռոզենտալն իրավացի է, ապա խոսքը կարող է լինել մոտ երեք միլիոն դոլարի մասին։
Հավանաբար, շուտով մենք մանրակրկիտ վերլուծություն կստանան այն բանի շուրջ`ինչ է կատարվել ավտոմագիստրալի շուրջ 2009 թվականից մինչ այժմ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am