Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Հարցին` արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց:

«Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ կան, հիմա քննարկման փուլում են: Վերջնական տարբերակ չկա»,- ասաց Եղոյանը:

Աղբյուրը՝ 1in.am