Լիլիթ Մակունցն իր պաշտոնին չի վերադառնա. ո՞ւր կգնա նա

Այսօր շատերին է հետաքրքրում է` ԱԺ ընտրությանը մասնակցած պաշտոնյաները կընտրեն նախարարի, թե պատգամավորի աթոռը։

 ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ պարբերականի ` խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է  կրճատվի։