«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց նոյեմբերի վերջին կայացած հեռուստամարաթոնը:
Հավաքված գումարն ավելին է, քան հայտարարվել էր նոյեմբերին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի խոշոր նվիրատվության շնորհիվ:
«Կարապետյանը նվիրաբերել է 2.8 մլն դոլար: Այդ գումարը հիմնականում կուղարկվի Ղարաբաղ: Այս միջոցներից մոտ 1 միլիոնը կտրամադրվի ընտանիքներին, որտեղ ծնվում է 4-րդ երեխան (յուրաքանչյուր ընտանիքի համար՝ 4 հազար դոլար): Բացի այդ, այնտեղ կառուցվում է երիտասարդական կենտրոն, որի շինարարությունը կշարունակվի «Հայաստան» հիմնադրամը՝ մնացած միջոցների հաշվին»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Հայաստան» հիմնադրամի տնօրենը նշել է նաև, որ տվյալ պահին նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 14 մլն 115 հազար դոլար:
Աղբյուրը՝ 168.am