«Հայաստանի պետական պարտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո սկսել էր հետևողականորեն նվազել, նոյեմբեր ամսվա ընթացքում, ընդհակառակը, ավելացել է:
Եթե նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 724. մլն դոլար, ապա դեկտեմբերի 1-ն այն հասել է 6 մլրդ 765.5 մլն դոլարի: Պատճառը վարկային նոր միջոցների ներգրավումն է եղել:
ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը՝ 6 մլրդ 194.8 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 825.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
Սակայն նկատենք, որ չնայած պետական պարտքի ավելացմանը՝ տարեսկզբի տվյալների համեմատ, այնուամենայնիվ այս ցուցանիշը ցածր է. հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, իսկ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանըն նոր էր դարձել ՀՀ վարչապետ, մայիսի 1-ի դրությամբ «ժառանգել էր» 6 մլրդ 867.5 մլն դոլար պարտք:
Եվ, փաստորեն, այս յոթ ամիսների ընթացքում նախկին իշխանությունների թողած պետական պարտքը պակասել է էապես՝ 102 մլն դոլարով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: