Սկսում ենք երկարատեւ պայքար. պահանջում են Քոչարյանին ազատ արձակել

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները Քոչարյանին ազատ արձակելու պահանջով եկան ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Փորձում են կոչեր հնչեցնել։

Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսվում է երկարատեւ պայքարի փուլ։ «Սկսում ենք պայքար, պայքարը երկարատեւ է լինելու, իսկ հաղթական վերջակետն այն է լինելու, որ հարգվի ՀՀ սահմանադրությունը, ինչպես նաեւ դրանից բխող օրենքներն ու միջազգային օրենքները։ Մարդու պատվին ու արժանապատվությանը հասցվող վնասը պետք է տեղ չունենա Հայաստանում։ Նշանակվել է մեղավոր եւ հայտարարվել, որ այդ մեղավորները նշանակված են ԶԼՄ-ներից՝ չհիշելով, որ մեղավոր ճանաչելու մեկ իրավասու մարմին կա՝ դատարան, ավելի ճիշտ կար, քանի որ չկա այլեւս դատարան»,- ասաց նա։

Ակցիային մասնակցում է 70-100 հոգի:

Աղբյուրը՝ armtimes.com