Ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից՝ սպանության համար հետախուզվողի

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Հակոբյանը ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:

Նրա նկատմամբ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: