Բիլզերյանը մեկնում է Արցախ

Մեր հավաստի տեղեկություններով այս պահին Դեն Բիլզերյանը և նրա պատվիրակությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանի հետ ուղղաթիռով մեկնում են Արցախի Հանրապետություն: Արցախում նրանց օրակարգը դեռ պարզ չէ, սակայն նշենք, որ հնարավոր է նախապես հայտարարված և ժամը մի քանի անգամ փոփոխված լողավազանի խնջույքը չկայանա: Նշենք, որ երեկ Բիլզերյանը և Քոչարյանի որդին դարձյալ միասին էին, իսկ Բենի ընկերուհին իր ինստագրամի միկրոբլոգում Սիրուշոյի հետ նկար էր տեղադրել երեկ:

Աղբյուրը՝ PrimeNews.am