Վերջին տարվա ընթացքում Հայաստանի բիզնեսը 28 հազարով շատ աշխատակից է գրանցել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։ Խոսքը 2018 թվականի հուլիսի տվյալների մասին է (2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ աշխատակիցներին գրանցելու աճի միտումն արձանագրվել է վերջին ամիսներին։
«Հայաստանում 24 հազարով շատ վարձու աշխատող է գրանցվել։ Ինչո՞ւ ոչ 28։ Որովհետև այդ թվից պետք է հանել պետական ապարատի կրճատումները։ Սակայն մասնավոր բիզնեսում նրանց թիվն ավելացել է։ Ընդ որում նաև շնորհիվ այն բանի, որ ավելի վաղ առանց պայմանագրի աշխատող աշխատակիցներին այժմ գրանցում են բոլոր կանոնների համաձայն», — ասաց Մաշադյանը։
Օգնել են նաև օրենսդրական փոփոխությունները։ Ավելի վաղ գործատուն նույնպես պետք է հարկային ծառայությանը հայտներ նոր աշխատակցին աշխատանքի ընդունելու մասին, սակայն կարող էր դա անել մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Այժմ հայտը պետք է ներկայացվի աշխատանքի ընդունման օրը, մինչև ժամը 14:00-ն։
Նշենք, որ Հայաստանում այժմ 600 հազարից մի փոքր շատ վարձու աշխատող կա։
«Մաքուր» աշխատանքի շնորհիվ 2018 թվականի հունվար-հուլիսին աճել է նաև եկամտահարկի հավաքագրումը։ Ճիշտ է` ոչ շատ` 3,4%-ով (198.2 մլրդ դրամ կամ մոտ 413 մլն դոլար)։
Աղբյուրը՝ armeniasputnik.am