Նոր կառավարությունը ձևը գտել է. սպաների աշխատավարձերը կրճատվել են

Պարզվում է, որ իշխանությունները որոշել են ոչ թե կրճատումների ճանապարհով լուծել պետական հիմնարկների ֆինանսավորման՝ իրենց գլխին կախված խնդիրը, այլ կրճատել պետծառայողների աշխատավարձերը: Այս մասին հայտնում է «Իրավունք» օրաթերթը։

Կրճատումները կարող են հասնել 40 տոկոսի:

«Նշենք, որ կրճատվել են նաև բանակի սպաների աշխատավարձերը՝ դրանք նվազեցնելով մինչև պետծառայողների դրույքաչափերը»,-գրում է թերթը:

Ըստ փորձագետների` բանակի սպաների աշխատավարձերի նման կրճատումը ոչ միայն բխում է նոր կառավարիչների մոտ ֆինանսական խնդիրներից, այլ նաև լրացնում է հակաբանակային քաղաքականության իրենց քայլերի շարքը։