Կարմիր գծերի առկայությունն ապօրինի է

Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների՝ կարմիր գծերի առկայությունը ապօրինի է: Այսօր հայտարարեց «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը՝ կոչ անելով վարորդներին չվճարել կարմիր գծերի համար սահմանված 12 հազար դրամը:

«Ճանապարհային ոստիկանության եւ քաղաքապետարանի միջեւ չկա հստակ համաձայնագիր կամ պայմանագիր, որ ճանապարհային ոստիկանությունը կարող է վարորդների մասին տվյալներ տալ: Եւ քաղաքապետարանը վարորդներին տուգանելու իրավասությունից զրկված է, որովհետեւ տվյալ գործառույթը օրենքով սահմանված կարգով տրված է միայն ՀՀ ՃՈ-ին: Առաջին հիմքը հենց դա է, որ կարմիր գիծը ապօրինի որոշում է: «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը տեսա-լուսանկարահանում է եւ վարույթ իրականացնող մարմինը այս դեպքում եւս համարվում է քաղաքապետարանը, բայց քաղաքապետարանը այդ լիազորությունները չունի, սա էլ երկրորդ հիմքը ապօրինության»,- ըստ «Ա1+»-ի՝ ասաց Հովսեփյանը: