Փաշինյանի ելույթի դրական ու բացասական կողմերին ավելի ուշ՝ ելույթի տեքստին կրկին ծանոթանալուց կանեմ, բայց մի քանի հանգամանք, որոնք ֆիքսել եմ այս պահին: 1. Ամփոփելով կառավարման առաջին հարյուր օրը, վարչապետը փաստացի խոստացված դրույթներից, որպես կատարված փաստ, նշեց միայն կոռուպցիայի դեմ պայքարը: 2. Փաշինյանի ելույթի բովանդակությունը կառուցված էր ֆեյսբուքյան տրամադրությունների առանցքի շուրջ. ՖԲ մոնիթորինգն ակնհայտ աշխատում է վարչապետի գրասենյակում: 3. Ելույթի մի ստվար հատված նվիրված էր ոչ թե կառավարման հարյուր օրվանն, այլ՝ Քոչարյանի հարցազրույցին: 4. Փաշինյանը, որպես վարչապետ, բարոյական իրավունք չուներ Հանրապետության Հրապարակից հայտարարելու, որ երկրի կառավարումն ընթանում է ՌԴ կատարված զանգերով: Դրանով նա հարվածեց սեփական Կառավարությանը: 5. Փաշինյանն օրենք խախտեց՝ Երևանի քաղաքապետի իր թեկնածուին գովազդելով: Դեռ ժամանակը չէր: 6. Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությամբ Փաշինյանը հայտարարեց, որ անելու է մի քայլ, ինչի համար ժամանակին քննադատում էր Սերժ Սարգսյանին. իշխանության մնալու համար Սահմանադրություն է փոխում: 7. Հանրապետության հրապարակից “հու”-երով Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների կոչով ալիևյան հռետորաբանության տարրեր մտցվեցին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1319715144828728