100 տոկոսով թանկացել են ավիատոմսերի գները

«Հրապարակ» թերթը գրում է.«Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:

Հետևաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երեւան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դոլար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: