Այս պահին ՊԵԿ ու ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Սպայկա» ընկերությունում:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը:
Նշենք, որ «Սպայկա» ընկերությունը պատկանում է Դավիթ Ղազարյան անուն-ազգանունով մարդուն, սակայն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանինն է:
Աղբյուրը՝ armtimes.com