Քիչ առաջ ձերբակալվել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը

Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա կասկածվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ պահելը):

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Հատուկ Քննչական ծառայութունից:

Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ իրավապահները մի քանի օր է՝ Նազիկ Ամիրյանին չէին կարողանում հայտնաբերել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացնելիս նշել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ իր կնոջ`Նազիկ Ամիրյանի, դստեր`Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար: Ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Այս գործով արդեն իսկ կա երկու մեղադրյալ՝ Մանվել Գրիգորյանը եւ նրա բարեկամ Արմեն Հակոբյանը:

Աղբյուրը՝ armtimes.com