Քննչական կոմիտեն հայտնում է`ինչ է արել «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված գումարը

«Յանս» ռեստորանային համալիրում չարաշահումների բացահայտումը երեկվա խուզարկություններով չի ավարտվել։

 «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկությամբ հայտնաբերված գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրա ծագումը։

Հանրության հետաքրքրությունը հաշվի առնելով` այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ հայտնաբերված գումարը կազմել է 1 100 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 000 000 դրամ։

Հիշեցնենք`բացի համալիրի տարածքից, խուզարկություններ էին կատարվել «Յանս» համալիրի սեփականատեր հանդիսացող «Սելենա» ՍՊԸ տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում։ Հայտնաբերվել ու առգրավվել էին հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչների, առանձնապես խոշոր չափերի գումար։

Քննությունը շարունակվում է։ «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների հանգամանքները պարզվում են։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20180621/12796873/armenia-yans-gumar.html

Read more: https://armeniasputnik.am/armenia/20180621/12796873/armenia-yans-gumar.html