Պատգամավորները միջնորդություն են ներկայացրել՝ Արամ Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ

ՀՀ ԱԺ ԵԼՔ եւ Ծառուկյան խմբակցությունների պատգամավորները անձնական երաշխավորությամբ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն են ներկայացրել դատարան:

«Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել դատարան ՀՀ Աժ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Գևորգ Պետրոսյանը։

Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը եւ հույս ունեմ, որ այսօր դատարանը կբավարարի հարգելի պատգամավորների կողմից ներկայացված միջնորդությունները»,- ասված է Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի Facebook-յան գրառման մեջ։

Աղբյուրը՝ armtimes.com