Կալանավորներին աշխատանքով ապահովելու պայմաններ է պետք ստեղծել. պատգամավորը՝ նախարարին

Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մարդկանց աշխատանքով ապահովելու պայմաններ է պետք ստեղծել: ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ նման խնդիր բարձրաձայնեց  ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։

Պատգամավորը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախարարության ծրագրերում կա արդարադատության նախարարության հետ համատեղ այս խնդրին լուծում տալու հարցը։

«Մեծ խնդիր է այդտեղ, որովհետեւ մարդիկ նախկինում աշխատել են, այդ աշխատատեղերը եղել են, բայց այսօր այդ հնարավորությունը չունեն»,- նշեց պատգամավորը։

Մանե Թանդիլյանը պատասխանելով՝ ասաց. «Խնդիրն առկա է, եւ մենք արդարադատության նախարարության հետ կաշխատենք»։

Կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորը ընդգծեց նաեւ, որ դրանք մի շարք կարեւոր խնդիրներ կլուծեն. «Այս մարդիկ աշխատանքից հոգնած գալիս են, եւ շատ հարցեր տեղն են ընկնում, օրինակ՝ թղթախաղը եւ այլն։ Նրանք ժամանակ չեն ունենա, այնպես որ, խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք այս հարցին»։

Աղբյուրը՝ armtimes.com