Ռաֆիկ Մաշադյանը նախկինում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետն էր։
Ռաֆիկ Մաշադյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի առաջին տեղակալ։
Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
Մաշադյանը կոմիտեի պաշտոնյաներից է։ Երկար ժամանակ նա զբաղեցնում էր Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով մայիսի 22-ին աշխատանքից ազատվել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղական Սամվել Ավետիքյանը, տեղակալներ Վախթանգ Միրումյանը, Արմեն Սաքապետոյանը և ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվել էր Վարդան Հարությունյանը։
Նույն օրն այդ պաշտոնում նշանակվել էր Դավիթ Անանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am