«Նիկոլի թիմը «մալալետկաների» ոչ ադեկվատ ամբողջություն է». Կարմեն Դավթյան

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«P.S.Կարդացի, ու սկսեցի հեղափոխականների ինադու ինձ հարգել․․․ճճճ
–«Հանդուրժողնե» ջան․ կարաք չհանդուրժեք․․․ ձեզ ազատ զգացեք, գիտեմ չեք կաշկանդվում․․․ ճԱնկեղծ լինենք և ասենք՝ Նիկոլ Փաշինյանն առաջին փուլը տարավ առանց դույզն-ինչ սխալի, կարելի է ասել՝ «նա բիս»։ Երկրորդ փուլը, ակնհայտորեն երևում է, իրենը չէ, և, որ ամենակարևորն է, նա «նախատեսված» էր խաղի առաջին փուլի համար։ Ասել ենք, կպնդենք՝ հիբրիդային զարգացումների ժամանակ, որպես օրինաչափություն, իրական խաղացողներն ի հայտ են գալիս երկրորդ, երրորդ փուլերի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն այս փուլում քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը։ Եվ դա ոչ այն պատճառով, որ Հայաստանը հոգսերի դանայան տակառ է, որ անգամ մի հայացքը կարող է ոչնչացնել ցանկացած «սինգապուրյան հրաշք» իրականացրած մեկին, էլ ու՜ր մնաց…
Երկրորդում ենք՝ բոլոր դեպքերում, իրավիճակը «կորցնելու» պատճառն այն չէ, որ Նիկոլի թիմը «մալալետկաների» ոչ ադեկվատ ամբողջություն է, ուր աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը, նաև չգիտե, որ օրինաչափորեն ձախ ձեռք էլ է լինում։ Այն չէ, որ կան տնտեսական ահեղնադղորդ խնդիրներ։ Այն չէ, որ կա Ղարաբաղի հարց։ Այն չէ, որ քթի տակ է Իրանը։ Այն չէ, որ Ռուսաստանն արդեն իսկ հիստերիայի մեջ է ընկել «սորոսյան բալեքի» կառավարական օկուպացիայից։

Ո՛չ։ Ոչ այդ պատճառով։
Այլ այն պատճառով, որ խա՛ղն է այդպես գծված։ Իշխանության եկած «նորերը» հիմա իրենք են ենթարկվում անտեսանելի քաոսի, որպեսզի լավ ղեկավարվեն, հիբրիդային պրոցեսներն էլ երկարատև են և թույլ չեն տալիս այն իրականացրած որևէ մեկին մտածել, թե գործընթացի վրա ինքն իշխանություն ունի։
Ցավալի է, բայց սա էլ է փաստ»: