Շատ չխմեք. նախարարը Փարիզից շնորհավորեց Վերջին զանգը

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին կայանալիք Վերջին զանգի արարողությանը չի մասնակի։ Նա ուղիղ եթերով շնորհավորեց շրջանավարտներին։

Հարությունյանը կոչ արեց շատ չխմել, մեքենաները լավ վարել։

«Ձեր կյանքի կարևոր փուլում եք ավարտում դպրոցը, երբ Հայաստանում լուրջ փոփոխություններ են լինում։ Դուք ապագայի մեր պաշտոնյաներն եք, նախարարներն եք, տարբեր մասնագետներն եք»,- ասաց Հարությունյանը։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10-րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am