Նիկոլ Փաշինյանի նոր հարևանները Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի ընտանիքներն են

«Հեղափոխությունից հետո՝ առաջին հերթին՝ տունը փոխվեց»,- այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հեղափոխությունից հետո ձեր կյանքում շա՞տ բան փոխվեց:

Ըստ նրա՝ դա միակ խոշոր փոփոխությունն է, որ իրենց կյանքում եղել է: Նա ասաց, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց կտա տունը: Հարցին՝ ովքե՞ր են ձեր հարևանները, Ա. Հակոբյանն այսպես պատասխանեց.

«Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, մեր հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, ձախ կողմում ՝ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունն է»:

Աղբյուրը` Yelaket.am