Եթե մեր կառավարությունը ի դեմս Փաշինյանի ձախողեց, ձախողվելու է երկիրը. Գեւորգ Կոստանյան

«Բացարձակ ոչ մի նշնակություն չունի, որ կուսակցությունը կլինի իշխանության, ով կլինի վարչապետ, անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը ի դեմս Փաշինյանի ձախողեց, ձախողվելու է երկիրը»,- խորհրդարանում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: Նա ընդգծեց, որ ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որ կառավարությունը ձախողվի:

«Ես անձամբ, կարող եմ նաեւ ասել ՀՀԿ խմբակցության անունից, որ նրանք էլ, երբեք որեւէ բան չենք անի երկրին վնաս տալու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը նա նշեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը ինքնանպատակ չեն: «Դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Ինձ համար այս իրավիճակում անհասկանելի կլինի արտահերթ ընտրությունների անցկացումը: Եթե կլինի քաղաքական անհրաժեշտություն, տրամաբանական կլինի, իսկ կա թե չէ քաղաքական անհրաժեշտություն, ցույց կտա ժամանակը»,- ասաց նա: Կոստանյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված պետք է լինի նրանով, որ լինի պառլամենտ-կառավարություն հակադրություն:

«Ոչ թե մասնագիտական քննարկում, այլ հակասություն: Այսօր արդյունավետ քննարկեց ՄԻՊ մասին օրենքը եւ ԱԺ-կառավարություն հակասույուն չեղավ»,- բացատրեց նա, ապա հավելեց, որ եթե կառավարությունն ու ԱԺ-ն իրար հետ համակարգված աշխատում են, ուրեմն դրա կարիքը չկա:

«Եթե ինքնաանպատակ պետք է լինի ԱԺ-ի լուծարումը, եթե դա պետք է արվի անելու համար, ապա ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ»,- ասաց նա:

Հարցին էլ՝ նա անձամբ չի՞ տեսնում Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն, քանի որ մյուս ուժերը ասում են մինչեւ ԸՕ-ն չփոփոխվի ընտրության չեն գնա, նա ասաց.

«Խնդիրը չի վերաբերում ԸՕ փոփոխությանը, այլ վերաբերում է ընտրական համակարգի փոփոխությանը: Ասել որ եթե ընտրություններն անց են կացվել, որ այս ընտրական համակագով, ապա լավ չի ես ձեռնպահ կմնայի այդ գնահատականից: Երկրներ կան, որ այս համակարգն են կիրառում եւ գոհ են, երկրներ կան, որ չեն կիրառում եւ դժգոհ են: Սա քաղաքական նպատակահարմարություն է, պետք է կողմնորշվել: Այս ԸՕ-ն ընդունվեց քաղաքական ուժերի մեծասմանությամբ. այդ ժամանակ նրանք գտնում էին, որ կիրառելի է, հիմա եթե գտնում են, որ պետք է փոփոխեն, խնդրեմ: Սա նպատակահարմարության հարց է, բոլոր ընտրական համակարգերն էլ պատշաճ կիռարվելու դեպքում ապահովում են ընտրական իրավունքի պատշաճ իրականացումը»:

Աղբյուրը՝ armtimes.com