Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատել թ իր դիմումի հիման վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը`
Արմեն Հարությունյանին իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»,–գրված է հրամանագրում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am