Թավշյա անցում ՀՀԿ-ից ԲՀԿ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական համայնքապետերը ակտիվորեն բանակցում են ԲՀԿ-ի հետ՝ ՀՀԿ-ից ԲՀԿ թավշյա անցում կատարելու համար:

Նրանք ուղղակի փորձում են հասկանալ, թե արդյոք ԲՀԿ-ն կվերածվի՞ իշխանական կուսակցության և ի զորու կլինի՞ պաշտպանել իրենց շահերը իշխանության ներսում: Իսկ դրա ամենաստույգ ցուցիչը կլինի ԲՀԿ-ի ներկայացվածությունը ապագա կառավարությունում»: