ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը միտում ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրորդ նախագահի վերադարձն ապահովել, ինչպես նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի:
«Նրանք որևէ կապ չունեն ԲՀԿ-ի հետ»,-նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունում ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործում: Դիտարկմանը, թե իր կուսակցությունում նաև իր փեսաներն են, նա արձագանքեց. «Մեր փեսաների ցավը տանեմ, մեր փեսաներից ամեն մեկը բերել է 35 հազար ձայն»:
Աղբյուրը՝ henaran.am